ԿարևորՔաղաքական

Նման քայլերով Արցախին չեն վախեցնելու․ Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ,- ասված է ԱՀ ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու  ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։

Կրկին ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։

Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button