ԿարևորՀասարակություն

«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» համաժողով-ցուցահանդեսը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին

Հոկտեմբերի 21-23֊ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղի կունենա «Հայաստան — Ինժեներական շաբաթ 2021» համաժողով — ցուցահանդեսը:

«Հայաստան — Ինժեներական շաբաթ 2021»֊ը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձություններից է և նպատակ ունի խթանել ոլորտի միջազգային, տեղական կազմակերպությունների և այլ հիմնական դերակատարների միջև փորձի ու գաղափարների փոխանակումը։

Շաբաթվա առաջին երեք օրերի միջոցառումների շրջանակում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նվաճումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝

  • ավտոմոբիլային արդյունաբերություն
  • կիսահաղորդչային սարքերի թեստավորում
  • անլար հաղորդակցություն
  • կենսաբժշկական ճարտարագիտություն
  • սպառողական էլեկտրոնիկա
  • կրթական տեխնոլոգիաներ
  • Բարձր տեխնոլոգիական արտադրություն
  • ավիատիեզերական արդյունաբերություն

Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կանցկացվեն նաև Հեքըթոններ:

Ցուցադրել ավելի
Back to top button