ԿարևորՀասարակություն

Այս պահին Արցախում մարտական գործողություններ չեն ընթանում, զոհված զինծառայողներ չկան. ԱՀ ՄԻՊ

Արցախի ԶՈՒ զինծառայողների շրջանում զոհվածներ չկան: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, որն այցելել  է Ստեփանակերտի  զինվորական հոսպիտալ։

Այս պահին Արցախում մարտական գործողություններ չեն ընթանում։

Արցախի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button