Հատվող եթեր

21-րդ դարի «Ռոսլինը»․ «Հատվող եթեր»

Զարգացման բազմադարյա ուղի անցած և գեղարվեստական խոշոր արժեքներ ստեղծած հայ արվեստի մասին գիտեն նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ եղել են Հայաստանում: Իսկ Մատենադարան թեկուզ մեկ անգամ այցելածները, չեն կարող տեսած չլինել Թորոս Ռոսլինի մանրանկարները։

21-րդ դարում «Ռոսլինն» արդեն արվեստի հանդես է, որը, իր անվան կրողի նման արդեն մեր օրերում փորձում է նորովի խթանել մեր օրերի մշակութային կյանքը։

Հանդես՝ լի արվեստով, հետաքրքիր տեղեկատվությամբ, ասելիքի խորությամբ ու թարմությամբ, արվեստի առջև ծառացած հիմնախնդիրների արծարծմամբ, սերունդների ու ժամանակների կամրջմամբ, ասելիքի միանգամայն յուրատիպ հարթակ, որտեղ խոսքն անկաշկանդ է, չկաղապարված։

Հանդեսի էջերում լուսաբանվում են բազմաթիվ հետաքրքիր մշակութային անդրադարձներ, ներկայացվում հոդվածներ տաղանդավոր արվեստագետների մասին:

Հանդեսն ընթերցողին էլ ավելի հասանելի դարձնելու նպատակով «Ռոսլին» արվեստի հանդեսը ներկայացվում է նաև առցանց տարբերակով: Զրույց «Ռոսլին» արվեստի հանդեսի հիմնադիր, խմբագիր Վրեժ Առաքելյանի և հանդեսի պատասխանատու քարտուղար, արվեստաբան Սիլվիա Մանուչարյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button