Բիզնես բանաձև

Կոլումբացի ֆերմերների հնարքը՝ սուրճի համաշխարհային գնի աճի պատճառ․ «Բիզնես բանաձև»

Սուրճի խոշոր մատակարար Կոլումբիայում ֆերմերները որոշել են «թանկացնել» իրենց բերքը: Այս տարվա սուրճի պաշարը նրանք պահեստներից կհանեն միայն որոշ ժամանակ անց: Սակավության ֆոնին սուրճի համաշխարհային գներն աճում են:

Տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակը շնորհվեց 3 գիտնականների՝ Միացյալ Նահանգներից: Կազմակերպիչները գնահատել են նրանց ներդրումը աշխատանքի տեսության և պատճառահետևանքային կապերի ուսումնասիրման գործում:

Բրիտանիայի խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է: Այս օրերին միջին վիճակագրական բրիտանացին չի կարողանում կազմել իր սովորական սննդակարգը, քանի որ բազմաթիվ սուպերմարկետների ցուցափեղկեր դատարկ են: Պատճառը ապրանքների մատակարարումների դադարն է:

Back to top button