ԿարևորՀասարակություն

Փորձագետներն աշխատում են 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ա. Ավանեսյան

Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել: Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- նշել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button