ԿարևորՔաղաքական

Չե՛նք վարել, չե՛նք վարում և չե՛նք վարելու բանակցություն ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ․ ԱԽ քարտուղար

Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ի թիվս հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հարցերի, լրատվականը հարցրել է, թե արդյո՞ք կա որևէ ստվերային համաձայնություն ՀՀ իշխանություններմոտ, ըստ որի Հայաստանը կարող է տարածք տրամադրել Ադրբեջանին, ինչը մտահոգում է թե՛ Իրանի իշխանություններին, թե՛ հասարակությանը, Արմեն Գրիգորյանն ասել է, որ շրջանառվող լուրերը կեղծ են։

«Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ:

Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու: Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ:

Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը:

Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու»,- ասել է Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button