Հայագիտակ

Նոր ավար Տաթևի վանքից՝ ուսումնասիրողների ու մասնագետների համար․ «Հայագիտակ»

Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, լավ կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սուրբ Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև զինվորների բարեխոս։ Վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է, որ այս սրբի պաշտամունքը եղել է ոչ միայն Տաթևի վանական համալիրում, այլ նաև՝ Արցախում։

«Բազմաթիվ հուշաքարեր ու խաչքարեր օգտագործվել են տարբեր շինությունների լիցքանյութի համար։ Պանդալեոն սրբի մասին գրությունը ևս ի թիվս բազմաթիվ գրությունների օգտագործված է եղել պատերի շարվածքում»,- ասում է վիմագրագետն ու հավելում, որ բազմաթիվ այլ խաչքարերի ու հուշաքարերի հետ միասին այս մեկը գտնվել է 1970-ականներին սկսված Տաթևի վերականգնման աշխատանքների ժամանակ։

Թվում է, թե Տաթևի վանքն ամբողջությամբ բացահայտված է, բայց այն ամեն օր ուսումնասիրողներին ու մասնագետներին նորովի է զարմացնում, ասում է Արսենն ու պատմում, թե հերթական անգամ ի՞նչ նորություններ է բացահայտել վանքում ու ի՞նչ հարուստ գիտական «ավար»-ով վերադարձել։ «Ավար»-ը սպասվող երկու գրքերով կներկայացվի, որոնք Արսեն Հարությունյանը շուտով կդնի ընթերցողի սեղանին։

Ցուցադրել ավելի
Back to top button