ԿարևորՄշակույթ

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա «Արմենիա» փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզո թավջութակի և նվագախմբի համար և Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։ Մենակատար՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Մարիուս Ստրավինսկին։

Ցուցադրել ավելի
Back to top button