Սփյուռքի ձայնը

Երուսաղեմի հայկական տարածքների օտարման մասին հաճախ իմանում են կայքերից․ «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, ցավով նշում է Երուսաղեմի հայ երիտասարդաց միության անդամ Հակոբ Ջերնազյանը։

Համայնքը վերջին տարիներին նոսրանում է, իսկ հայապատկան հողերը՝ օտարվում։ Ինչու են հատկապես երիտասարդները լքում Երուսաղեմը, ինչպես է պետք պահպանել այնտեղ հայկական նյութական ժառանգությունը։

«Այսօր Երուսաղեմում հայությունը լուրջ խնդիրներ ունի։ Հայկական տարածքները օտարվում են, նրանցից մի շատ կարևոր հատված վերջերս վարձակալության է տրվել հրեաներին՝ 90 տարով։ Համայնքը դրանցից տեղեկանում է կայքերից»,- ասում է Հակոբը։

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը ծանոթ է խնդրին, ասում է նրա գրասենյակի ներկայացուցիչ Գրետա Մնացականյանը։ «Սակայն կան հարցեր, որոնք քաղաքական են և ունեն այլ հասցեատեր։ Մենք պարզապես տեղեկանում ենք և եթե հարկ է լինում՝ տեղեկացնում ենք ԱԳՆ»,- ասում է նա։

Հակոբ Ջերնազյանը, որը համայնքի այն ակտիվ և սրտացավ երիտասարդներից է, հայտարարում է, որ ոչ մի պարագայում չի լքելու երկիրը։ «Այսօր մոտ 1000 հայ կա Երուսաղեմում, նրանց թիվը օրեցօր պակասում է։ Պետք է միջոցներ գտնել՝ նրանց Երուսաղեմում պահելու համար, հակառակ դեպքում ՝ մեր հողերը կկորցնենք»,- ցավով նշում է Համոբ Ջերնազյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button