ԿարևորՄիջազգային

Ադրբեջանը ձերբակալված 2 իրանցի վարորդներին ազատ չի արձակել

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների ՝ պատժի մնացյալ ժամկետն իրենց երկրում կրելու համար: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Մինչդեռ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքուն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնք ձերբակալվել էին Կապան-Գորիս ճանապարհային հատվածում՝ Ադրբեջանի զինվորականների կողմից:

Խաթիբզադեն հավելել է, որ  Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button