ԿարևորՏնտեսական

Apple-ը չիպերի սղության պատճառով կարող է կրճատել iPhone 13-ի արտադրությունը

Apple ընկերությունը կարող է մինչև տարեվերջ կրճատել iPhone 13-ի արտադրությունը՝ կապված չիպերի գլոբալ սղության հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Apple-ը հավանաբար կկրճատի 2021 թվականի համար iPhone 13-ի արտադրության կանխատեսվող ծավալները 10 մլն միավորով՝ միկրոչիպերի շարունակվող սղության պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը ծրագրել էր մինչև տարեվերջ շուկա թողարկել 90 մլն սմարթֆոն։

Նշվում է, որ չիպերի մատակարարումներն իրականացնում են Broadcom և Texas ընկերությունները։

Դեֆիցիտը նկատվել է 2020 թվականին՝ համավարակի պատճառով։

Back to top button