Հաջողության նոտա

25 տարի Հանրային ռադիոյի ձայների աշխարհում․ «Հաջողության նոտա»

Թեպետ մասնագիտությամբ պատմաիրավագետ է, սակայն 25 տարի է Հանրային ռադիոյում աշխատում է ձայնի հետ, համապատասխան երաժշտության միջոցով ավելացնում երևակայական պատկերներ, ամբողջացնում զգացողություններ: Ձայնի միջոցով տեսնում է անտեսանելին, ձայնով ճանաչում մարդկանց: Կարծում է, որ լավ աշխատանքը նման է մաշած գրքի, իսկ ուղիղ եթերում անհնար է առանց խոտանների: Հայաստանի Հանրային ռադիոյի լրատվական բաժնի թողարկման ռեժիսոր Արշավիր Աղաջանյանի «հաջողության նոտան»։

Ցուցադրել ավելի
Back to top button