Վերնատուն

Սիրում եմ զրոյից «աշխարհներ» ստեղծել․ Նաիրա Մուրադյան․ «Վերնատուն»

Ի՞նչ է անիմացիոն արվեստը, ինչո՞ւ է այն գրավիչ, ի՞նչ է պետք այն զարգացնելու համար։ Անիմացիոն ռեժիսոր, նկարիչ Նաիրա Մուրադյանի համար տարին հոբելյանական է, շուրջ չորս տասնամյակ աշխատում է անիմացիոն կինոյի ոլորտում, նրա համար ամենակարևորը ոչ թե արված աշխատանքն է, այլ ստեղծագործական պրոցեսը։

«Անիմացիոն արվեստում ես սիրում եմ այն, որ զրոյից կարող ես աշխարհ ստեղծել, բնակեցնել, խոսեցնել և այլն։ Իմ ֆիլմերը սկսվում են հերոսներից, որոնք կերպարներ են, ունեն տարածք, խոսք, շարժում։ Մինչև պլանավորված ֆիլմից չես շեղվում, ֆիլմը չի սկսում։ Իրականությունը քիչ է մտնում իմ ֆիլմերի մեջ, եթե նույնիսկ մտնում է, ապա ոչ ուղղակի, այլ միջնորդավորված», – ասում է Նաիրա Մուրադյանը։

Back to top button