ԿարևորՔաղաքական

Նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք է բերվել․ Միրզոյան

ՄԱԿ-ում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում հանդիպումները շարունակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հանդիպումներ նախատեսվում են։ Առնվազն` պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակելու ու նոր հանդիպում կազմակերպելու»,-ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button