ԿարևորՔաղաքական

Հնդկաստանն աջակցում է ՄԽ համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ լուծմանը. Ջայշանկար

Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում՝ խոսելով անվտանգային խնդիրների, 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին, ասաց Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

«Մեր դիրքորոշումը շատ հետևողական է: Բախումներից սկսած մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Հնդկաստանը միշտ խաղաղության և կայունության կողմնակիցն  է այս տարածաշրջանում»,- նշեց Ջայշանկարը:

Երևանում Հայաստանը նախորդ տարի շատ դժվար փուլով է անցել, նշեց Ջայշանկարը։

«Թույլ տվեք, հնարավորությունն օգտագործելով, իմ խոր ցավակցությունը հայտնել Հնդկաստանի կառավարության, ժողովրդի անունից հայ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել այդ ժամանակ»,- ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button