Հայագիտակ

75-ամյա Բյուրականը չի հանձնվում տեխնոլոգիական ու գիտական մրցավազքում․ «Հայագիտակ»

Երբ հեռավոր 1975 թ․-ին Բյուրականում տեղադրվեց 2.6 մետրանոց աստղադիտակն, այն ժամանակ դա աշխարհում իր չափերով 7-րդն էր։ Բայց այսօր ԽՍՀՄ չկա, իսկ 2.6 մետրանոց աստղադիտակն այլևս մրցունակ չէ աշխարհում. ԱՄՆ կառուցում է 30 մետրանոց հսկա աստղադիտակ, իսկ ապագայում՝ երկու տարուց, պատրաստ կլինի 39 մետրանոց եվրոպական աստղադիտակը։ Ու տնտեսական, տեխնոլոգիական, գիտական այսպիսի սրընթաց մրցավազքում Բյուրականը հանձնվել չի ուզում։

Աստղադիտարանը մեծ չէ, բայց պրպտող ու հնարագետ գիտնականներ ունի, որոնք կարողանում են հետաքրքիր ու շատ արժեքավոր հայտնագործություններ անել նաև մոտիկ տարածություններում։ Այդ մոտիկ տարածությունները, իհարկե, միլիոնավոր կիլոմետրեր են, որոնք մոտ են տիեզերքի մասշտաբներով։ Աստղադիտարանին այսօր ավելի անհանգստացնում է երիտասարդ կադրերի պակասը։ Ցածր աշխատավարձը չի գրավում անգամ տիեզերքին սիրահարված երիտասարդ գիտնականներին։

Ցուցադրել ավելի
Back to top button