Մասնագիտություն

Ծանրամարտը` ամենահայկական մարզաձևը․ «Մասնագիտություն»

Սպորտային կյանքը կարճ է, բայց անչափ գրավիչ ու հետաքրքիր: Այսօր խոսելու ենք ամենատարածված մարզաձևերից մեկի՝ ծանրամարտի մասին: Ծանրամարտը, ինչպես և այլ մարզաձևերը կերտում է բնավորություն, ամրացնում կամքի ուժն ու կարգապահությունը: Այսպիսին է ծանրամարտիկը՝ հավասարակշռված, միշտ մարզական կեցվածքով, բարձր մարտական ոգով և հաղթական տրամադրվածությամբ:

Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ 1912 թվականին ստեղծվել է ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, որը և հաստատել է ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությունը։

Ու չնայած հիասթափություններ ու դժվարություններ սպորտում հաճախ են լինում, բայց անհաղթահարելի գրեթե ոչինչ չկա, և նպատակասլաց ու պայքարող մարզիկը երբեք չի հանձնվում. մեծ ցանկություն, աշխատասիրություն, ձգտում, պայքար և երանելի հաղթանակը ձերն է: Ու չպետք է մոռանալ, լավ մարզիկ դառնալու համար տաղանդավոր և աշխատասեր լինելը քիչ է, պետք է միշտ հիշել, որ այս մարզաձևում ևս առանցքային կարևոր դերակատարում ունի մարզիչը՝ իր սանի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական պատրաստվածության հարցում:

Back to top button