Բիզնես բանաձև

Խաղողի քաղը կկատարեն ռոբոտները. իտալացիները կողմ են, ֆրանսիացիները՝ դեմ․ «Բիզնես բանաձև»

Ներգաղթյալ աշխատողների պակասի պատճառով Իտալիայի գինեգործներն անցել են խաղողի մեքենայացված բերքահավաքի: Ֆրանսիայի խաղողագործներն էլ դեմ են մեքենանյացմանը: Նրանք պնդում են, որ մեքենայացված քաղը փչացնում է բերքի որակը:

Սինգապուրում բնակիչներին զարմացրել են փողոցներում ծառայություն իրականացնող ռոբոտ ոստիկանները: Մարդկանց դուր չի եկել «սոցիալական հեռավորություն պահելու» նրանց կոչերը:

Երկրների արտաքին բեռը չի թեթևանում. Արժույթի միջազգային հիմնադրամը կառավարություններին կոչ է անում պարտքի կրճատման հատուկ բյուջետային ծրագիր մշակել:

 «Հավելյալ իրականության» դիզայներից մինչև «խելացի միջավայրի» նախագծող. ի՞նչ պետք է իմանալ ապագայի  մասնագիտությունների մասին:

Back to top button