Սփյուռքի ձայնը

Հայկական երգերը՝ թուրքական հեռուստաեթերում․ «Սփյուռքի ձայնը»

Թուրքիայում վերջին տարիներին հակահայկական տրամադրություններն ավելացել են, ասում է պոլսահայ երգչուհի Սիբիլը։ Նա վերջերս հանրությանը ներկայացրեց «Ավրորայի աղոթքը» երգը, որի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։ «Ես որևէ բան չեմ արել այս տարիների ընթացքում, որպեսզի ինձ ճանաչեն կամ իմ երգերը հնչեցնեն Թուրքիայում։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է՝ ազգայնականների երկրի ղեկավարման մեջ դերակատարություն ունենալու պատճառով»,- ասում է Սիբիլը։

Երգչուհու նոր երգն արդեն թարգմանվել է մի քանի լեզվով, այդ թվում ՝ թուրքերեն։ Երգին անդրադարձել են թե՛ ռուսական, թե՛ հայկական, բայց ոչ թուրքական լրատվամիջոցները, ասում է Սիբիլը։ Նա երգն ուղարկել է իրեն ծանոթ լրատվամիջոցներին։ «Երգը շատ լավն է, շատ ասելիքով, սակայն այն ներկայացնել մեր կայքերով չենք կարող, քանի որ դա խնդիրներ կառաջացնի մեր աշխատանքում»,- եղել է պատասխանը։ Թուրքական հասարակության մի հատված այսօր և հայերի, և քրդերի դեմ է տրամադրված ու այս հատվածն է այսօր որոշումների կայացմանը մասնակցում`ասում է երգչուհին։

Սիբիլին հաճախ են հրավիրել համերգների և միջոցառումների, որտեղ նա կատարել է միայն հայերն ու միայն հայկական երգեր։ «Թուրքական պետական հեռուստաալիքից երբ հրավեր ստացա` կատարեցի «Կիլիկիան»։ Ինձ համար անհաս երազանք էր դա։ Երբևէ չէի կարող պատկերացնել, որ ինձ կկանչեն հեռուստաընկերություն, որտեղ ես կկատարեի հայկական երգ»,- հիշում է նա։

Պոլսահայ երգչուհին հաճախ է լինում Հայաստանում, ասում է, որ անգամ այն ժամանակ, երբ գնում է Թուրքիա, Հայաստան գալու պատճառ է փնտրում։ «Թեև այստեղ բնակարան չունեմ, սակայն միշտ եմ ձգտում գալ հայրենիք, աշխատել այն պրոֆեսիանալ խմբի հետ, որը ձևավորվել է»։ Ավրորայի աղոթքը» երգը մոտ 6 տարվա պատմություն ունի։ Հասմիկ Հախվերդյանն այն գրել է Սիրիայի պատերազմի և, ընդհանրապես բոլոր պատերազմների կապակցությամբ։

«Երբ երգն ուղարկեցին, Հայաստանում 44 –օրյա պատերազմն էր։ Ոչ երգել, ոչ էլ խոսել չէի ուզում, սակայն Հասմիկ Հախվերդյանի պնդմամբ կատարեցի՝ զգալով, որ հենց այս ժամանակահատվածն է կարևոր նման երգերի կատարման համար»,- ասում է երգչուհին։ Երգը ներկայացվել է նաև «Ավրորա» հիմադրամին, սակայն որևէ արձագանք չի եղել։ Այլ մանրամասներ հաղորդման ընթացքում։


Ցուցադրել ավելի
Back to top button