ԿարևորՍպորտ

Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար

Հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։

Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։

Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։

Back to top button