Վերնատուն

«Ակտուալ արվեստ»․ անել մի բան, որն անհնարին է թվում․ «Վերնատուն»

«Ակտուալ արվեստը» մշակութային հարթակ է, ամսագիր, հրատարակչություն, որտեղ խոսվում է արվեստի ու մշակութային խնդիրներից, ծնվում են մշակութային նոր դիսկուրսներ, քննադատության է ենթարկվում «ամենաակատուլը», տպագրվում են գրքեր։ Ինչո՞ւ հիմնվեց այս հարթակը և ի՞նչ է այն առաջարկում։ Մեկնաբանում են «Ակտուալ արվեստ» ամսագրի խմբագրակազմի անդամներ Մկրտիչ Մաթևոսյանը, Միսակ Խոստիկյանը և Դավիթ Մոսինյանը։

«Անել մի բան, որը չկա և որն անհնարին է թվում։ Մենք խնդիր ունեինք անել մի բան և գալ մեկ ընդհանուր հայտարարի՝ ամսագրի տեսքով։ Եթե առաջ այն զուտ «արվեստի պրոեկտ» էր, այսօր մենք ուզում ենք, որ ազդեցություն ունենա նաև մշակութային հասարակական կյանքի վրա», – ասում է «Ակտուալի» հիմնադիր, խմբագիր Մկրտիչ Մաթևոսյանը։

Ամսագրի նախկին խմբագիր Միսակ Խոստիկյանը «Ակտուալը» համարում է էքսպերիմենտ, որտեղ կարողացան համագործակցել քաղաքական, մշակութային բոլորովին տարբեր սկզբունքների մարդիկ և որոնց խնդիրը մեկն էր՝ «լեզու գտնել» և «թիմ խաղալ»։ Խմբագրակազմի նորեկ Դավիթ Մոսինյանը կարծում է, որ ամսագրով զբաղվել նշանակում է անընդհատ բարձրաձայնել հարցեր, որոնք խորքային, բովանդակային առումով այժմեական են։

Back to top button