Հայկական հարց

Կարինում հայերին հիմնականում տեղահանել են 1915-ի մայիսից-հոկտեմբեր ամիսներին․ «Հայկական հարց»

1915-ի օգոստոսին Կարին քաղաքում ավելի քան 50 հայ էր մնացել։ Նրանք ռազմական և տնտեսական ոլորտների հմուտ արհեստավորներ էին, որոնց կարիքն այդ ժամանակ շատ ունեին թուրքական իշխանությունները։

Ցեղասպանության նախօրեին Կարին նահանգում կային տնտեսության, կրթության և մշակույթի բնագավառների բազմաթիվ աչքի ընկնող գործիչներ։ Տեղի վաճառականությունն արդեն 19-րդ դարի վերջից ակտիվ կապեր էր հաստատել Ռուսաստանի, Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի և Ֆրանսիայի գործարարների հետ։

Նրանք Ռուսաստան ու եվրոպական երկրներ էին արտահանում մորթի, բուրդ, յուղ, իսկ Կ․Պոլիս՝ ապուխտ, միս, յուղ, պահածոներ։ Ամբողջությամբ հայ արհեստագործների ձեռքերում էին գտնվում ոսկերչությունը, եվրոպական զգեստների դերձակությունը, ժամագործությունը, ատաղձագործությունը, պղնձագործությունը։

Հայ բանկիրներն անգամ ծրագրում էին հայկական բանկ բացել Կարին քաղաքում։ Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 22-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button