ԿարևորՀասարակություն

Հայազգի Ֆրենսիս Քյուրքջյանը՝ Christian Dior-ի նոր ստեղծագործական տնօրեն

Ֆրանսահայ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը նշանակել է Christian Dior օծանելիքի տան ստեղծագործական տնօրեն: Նա այս պաշտոնում կփոխարինի թոշակի անցնող լեգենդար Ֆրանսուա Դեմաշիին՝ աշխարհի ամենահայտնի պարֆյումերներից մեկին, որը Dior-ի համար ավելի քան հարյուր բույր է ստեղծել:

Քուրքջյանը կշարունակի ղեկավարել նաև իր Maison Francis Kurkdijan-ը, որը նա հիմնել է 2009 թ.-ին Մարկ Չայայի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Christian Dior Parfums- ին՝ օծանելիքի տուն, որն ունի ոգեշնչող պատմություն և առաջնորդվում է ստեղծագործ ոգով, որը վճռականորեն ուղղված է դեպի ապագան», — Instagram-ում գրել է Քյուրքջյանը:

Ֆրենսիս Քուրքջյանն ասպարոզ մտավ ընդամենը 25 տարեկանում՝ Ժան Պոլ Գոտյեի պատվերով ստեղծելով իր առաջին աշխատանքը՝ Le Mâle-ը:

Նա ստեղծել է բույրեր բազմաթիվ բրենդերի համար, ինչպիսիք են Acqua di Parma-ն, Narciso Rodriguez-ը, Elizabeth Arden-ը, Giorgio Armani-ն, Burberry-ն և и Lancôme-ը: Ֆրանսիս Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։

Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, ապա հաստատվել Ֆրանսիայում:

Back to top button