Հայկական հարց

1908 թ․-ի հեղաշրջումից հետո հայերը մտածում էին, թե հնարավոր է լեզու գտնել թուրքերի հետ․ «Հայկական հարց»

1908 թ․-ի հեղաշրջումից հետո Կարինի հայերը նույնպես մտածում էին, թե հնարավոր է լեզու գտնել թուրքերի հետ։ Սակայն կասկածները, թե իրավիճակը Թուրքիայում չէր փոխվում, մնում էր նույնը։ Հայերի մի մասն էլ չէր հավատում, որ երիտթուրքերը փոխել են իրենց քաղաքականությունը հայության հանդեպ։

Երբ տեղի երիտթուրքական կառույցների ներկայացուցիչները հայամետ ելույթներ էին ունենում քաղաքի հայկական գերեզմանոցում տեղադրված 1895 թվականի հայոց ջարդերին նվիրված հուշակոթողի մոտ, շատերն այլ կերպ էին սկսում մտածել։

Մի մասն էլ հիշում էր, թե ինչպես համիդյան կոտորածներն սկսվեցին թալանով, քանի որ թուրքերը նախանձում էին հայերին՝ նրանց տնտեսական հաջողությունների համար։

Կարինը տնտեսական տեսանկյունից կենտրոնական նշանակություն ուներ Արևմտյան Հայաստանի համար։ Այն նաև կարևոր առևտրային հանգույց էր Պարսկաստանից դեպի Կ․Պոլիս տնտեսական կապերի առումով։

Այստեղի հայ առևտրականները կապեր ունեին Կ․Պոլսի, Թիֆլիսի և եվրոպական մի շարք քաղաքների հետ։ Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 21-րդ։

Back to top button