ԿարևորՄիջազգային

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին F-16 կործանիչներ ձեռք բերելու համար

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև արդեն ձեռք բերված կործանիչներն արդիականացնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից:

Թուրքիան ցանկանում է գնել 40 միավոր կործանիչ գնել և արդիականացնել 80-ը։ Աղբյուրը նշում է, որ գործարքը կարող է արգելափակվել Կոնգրեսից կողմից, նույնիսկ եթե այն հաստատվի։

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ Ռուսաստանից ձեռք է բերել S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգեր։ Անկարայի որոշումն արժանացել էր Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի բացասական արձագանքին:

Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում՝ ստիպելու Թուրքիային հրաժարվել ռուսական S-400-ից, ինչի պատճառով Թուրքիային չընդգրկեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության իր ծրագրից:

Back to top button