Մտքի ուժը

Բացառիկ հետազոտություն Հայաստանում՝ հուսալի՞ է արդյոք Վեդու ջրամբարը․ «Մտքի ուժը»

Վեդիի ջրամբարից բերված ավազի ֆիլտրից հանած մանր ֆրակցիաները՝ չափամասերն են ուսումնասիրում ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջրային համակարգեր, հիդրոտեխնիկա և հիդրոէներգետիկա ամբիոնի գրունտների հիմքեր, հիմնատակներ, լաբորատորիայում։ Ամբիոնի աշխատակից Տիգրան Պետրոսյանը պատմում է գիտական ֆրակցիայի մասին։ Ասում է, որ «ֆրակցիան հատիկաչափական բաղադրիչն է»։

Ապակե անոթ՝ միացված պլաստիկե խողովակներով, որոնք բարձրանում են դեպի վերևի սենյակ․ առաջին հայացքից այս պարզ սարքն իր գործառույթով եզակի է Հայաստանում։ Այն հայ գիտնականների մտքի ուժի արդյունքն է։ Հենց այս սարքի միջոցով են պարզել, թե որքանո՞վ է հուսալի նոր կառուցվող Վեդու ջրամբարը։

Սա նմանատիպ առաջին փորձաքննությունն է Հայաստանում։ Տիգրան Պետրոսյանը նախագծողներից մեկն է։ Գրունտների հիմքեր, հիմնատակներ, լաբորատորիայում եմ։ Անունն արդեն ամեն ինչ ասում է՝ սարքերը, սարքավորումներն ու նյութերը կապված են գրունտների, հողի, քարի ու ավազի հետ։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի այս լաբորատորիայում գտնվող հետաքրքիր ու առաջին հայացքից ծանոթ փորձանմուշներն են հողի կամ քարի կտորներ՝ լցված ամանների մեջ, կողքին՝ սեղանի վրա դրված դատարկ բանկաներ։ Այստեղ արտադրությունից եկող խնդիրները գիտական հետազոտության հիմք են դարձել՝ ասում է Պետրոսյանը։

Լաբորատորիայի մի անկյունում դրված է ճնշման եռառանցք փորձարկման սարքը, պատերին՝ լարերով անցկացված ժամացույցներ, որոնք արտաքինից են միայն ժամացույց հիշեցնում։ Այս սարքը կիրառելի է արդյունաբերության և ճանապարհաշինության մեջ։ Նույն համալսարանի մեկ այլ՝ շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման գիտահետազոտական և ուսումնագիտական լաբորատորիայում էլ կատարվող հետազոտությունները կիրառելի են տնտեսության մեջ։

Ջրի, ցեմենտի ու բետոնի վերլուծություն․ ահա ինչ են հետազոտում այստեղ։ Երկու լաբորատորիաներում էլ կատարվող հետազոտությունները, ըստ էության, գյուղատնտեսության հետ են առչնվում. ջրամբարները կառուցվում են ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար։ Հենց այստեղ էլ ոռոգման ջրերն են ուսումնասիրում։

Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկը շինարարությունն է՝ ասում են ոլորտի պատասխանատուներն ու վստահեցնում, որ վերջին տարիներին այս ոլորտն իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության վրա։ Այստեղ է, որ կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի այս լաբորատորիայում բոլոր նախադրյալները կան իրենց գիտական առաջարկները տնտեսության մեջ կիրառելու համար։ Սա կարևորում է նաև ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանն ասում է, որ իրենց հիմնական նպատակը հենց գիտություն-տնտեսություն կապն ամրապնդելն է։ Գիտություն տնտեսություն կապն ամրապնդելը կաշխատի ոչ միայն գիտնականների, այլև, որ ոչ պակաս կարևոր է, տնտեսության օգտին։

Back to top button