Էկոսֆերա

Արմանիսի հանքավայրը վերսկսել է աշխատանքը․ չեխական ընկերությունն էլ հանքավայրի հասցրած վնասներն է հաշվել․ «Էկոսֆերա»

Օրերս չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ն հայաստանյան «Համայնքնային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետո համատեղ ներկայացրեցին 2021 թ-ին իրականացրած հետազոտության առաջին արդյունքները՝ կապված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ:

Արդյունքները ստացվել են Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծություններից:

Ըստ այդմ՝ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և արդյունաբերական թափոնների լցակույտերը հանքարդյունաբերական «Սագամար» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների օբյեկտներն են:

Այս օբյեկտներից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ: Արդեն հայտնի են սենյակային փոշու, հողի և գետի նստվածքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները:

Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի պարունակությունը 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն մակարդակը: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղը նորմայից 14 անգամ բարձր է: Իսկ ահա պղնձի պարունակությունը հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։

Ցուցադրել ավելի
Back to top button