Հատվող եթեր

Երկու խոշոր վարպետ մեկ հարկի տակ` Պուշկին-Սարյան խաչմերուկում․ «Հատվող եթեր»

Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկինի 70 հասցեում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Արվեստագետների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ 1973 թվականին առանձնատունը վերածվում է նրանց անունը կրող տուն-թանգարանի, որը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկն է։

Տուն-թանգարանում պահպանվում և ներկայացվում է երկու անվանի արվեստագետների ստեղծագործական հարուստ գործունեությունը, որը չափազանց մեծ է և անգնահատելի:

Զրույց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի վարիչ, Արա Սարգսյանի թոռնուհի Աննա Սարգսյանի հետ:

Back to top button