Սփյուռքի ձայնը

Դպրոցն առանց աշակերտի անշունչ է. ինչպե՞ս են Սփյուռքի դպրոցները սկսում առկա դասերը․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հայկական կրթօջախները կրթական տարին սկսում են հոկտեմբերին: Երկար ժամանակ առցանց կրթությունից հետո դպրոցները պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել հայ աշակերտներին:

Այս թողարկման ընթացքում կխոսենք նոր տարեշրջանի և կիրառվող անվտանգային միջոցների մասին։ «Հաշվի ենք առել անվտանգային բոլոր միջոցառումները, որոնց կիրառումը ավելի է խստացվել»,- նշում են Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Պաոլա Եղեյանը և Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանը։

Ներսես Սարգսյան

Երկու զրուցակիցներս էլ կարևորում են պատվաստումները, որոնք թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում մասսայական են դարձել:

«Գրեթե բոլորը պատվաստված են։ Հիմա ժամանակն է, որ պատվաստում ստանան 12-17 տարեկանները, ինչի հրահանգն արդեն ստացել ենք կառավարությունից»,- ավելացնում է Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Պաոլա Եղեյանը:

Իսկ Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրենն էլ նշում է, որ իրենց երկրում այդ հարցը վաղուց օրակարգում է և բոլորը հետևում են դրան: Երկու կրթօջախների ղեկավարներն էլ միասին փաստում են , որ աշակերտներին դպրոցներում տեսնելն այլ զգացողություն է: Դպրոցն առանց նրանց՝ անշունչ է, ավելացնում են:

Back to top button