Հայագիտակ

Սարգիս Մուրադյանի «Իմ դուստրերի» տարբերակները, Շոկոլադե մագնատ Լյուդվիգն ու Բեռլինի ցուցադրությունը․ «Հայագիտակ»

Սարգիս Մուրադյանի «Իմ դուստրերը» նկարից կա երկու հատ՝ չնչին տարբերությամբ. մեկը Երեւանում է, մյուսը՝ շրջում է աշխարհով մեկ։

Բեռլինյան «Մարտին Գրոպիուս Բաու» նշանավոր թանգարանի ցուցասրահում օրերս բացված աշխարհի 80 նկարիչների 125 աշխատանքների ցուցադրությունում ներկայացված էր նաեւ Սարգիս Մուրադյանի «Իմ դուստրերը» կտավի երկու տարբերակներից առաջինը։

Ինչո՞ւ է, որ այս կտավն ունի երկու տարբերակ ու ինչպե՞ս է այն հասել Բեռլին ու շրջել աշխարհով մեկ։ Հաղորդման հյուրը Սարգիս Մուրադյան պատկերասրահի տնօրեն, նկարչի դուստր Զարուհի Մուրադյանն է։ Նրա հետ խոսել ենք ոչ միայն այս նկարի ստեղծման, այլ նաեւ նկարչի մյուս գործերի, պատկերասրահի աշխատանքների եւ այլ հետաքրքիր պատմությունների մասին։

Back to top button