Հաջողության նոտա

Հանրային ռադիոյի հետ կապված զգացողությունները չեն փոխվել․ «Հաջողության նոտա»

Նա հանրային ռադիոյում աշխատել է 20 տարի, և 20 տարի անց էլ ամեն ինչ նույնն է, տպավորություն է, թե դեռ ռադիոյում աշխատում է: Թարմ են հիշողություններն ու տպավորությունները: Իր կյանքի «հաջողության նոտան» պայմանավորված է դեպքերի զարգացման օրինաչափ և տրամաբանական ընթացքով:

Պատանեկության տարիներին երազում էր դառնալ դերասան և կերտել կապիտան Բլադի ասպետական կերպարը: Թեև կիսատ է թողել Պարարվեստի ուսումնարանում կրթությունը, այդուհանդերձ կյանքում այդ տարիներին ձեռք բերած հմությունները շատ են օգնել:

Սանկտ Պետերբուրգում սովորելու տարիները նրա համար յուրահատուկ էին: Ուսանողական այդ 5 տարիները նա համարում է հասունության շրջան: Նրա համար կարևոր են մարդկային հարաբերությունները, որոնք հիմնված են ազնվության, փոխադարձ հարգանքի, միմյանց օգտակար լինելու վրա, և նման հարաբերությունների շնորհիվ է, որ մարդ կարողանում է հասնել հաջողության և ունենալ առաջընթաց:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանի «հաջողության նոտան»։

Ցուցադրել ավելի
Back to top button