Մասնագիտություն

Մեղեդիների արարիչը․ «Մասնագիտություն»

Երաժշտությունը մեզ հետ է ամենուր: Այն արտացոլում և պատկերում է իրականությունը, հարստացնում հոգեկան աշխարհը, դառնում հաղորդակցության միջոց մարդկանց և սերունդների միջև: Այս յուրահատուկ արվեստն արարում են կոմպոզիտորները: Ու քանի որ նրանք արարում են, ուստի պետք է ենթադրենք, որ կոմպոզիտոր ծնվում են։

Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ նա ներդնելով իր գեղեցիկ և արդիական գաղափարները, զգացմունքներն ու երազանքները, ենթագիտակցորեն ստեղծում ու արտահայտում է իր ժողովրդի մտածողությունը, փիլիսոփայությունը, ժամանակի ոգին:

Ահա այդպիսի ստեղծագործություններն են դառնում համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից և հնչում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայ երաժշտարվեստի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Սաթյանների կոմպոզիտորական գերդաստանը. երաժշտություն արարելու բացառիկ տաղանդ, ստեղծագործական հարուստ ժառանգություն ու անգնահատելի ներդրում:

Բացառիկ հարուստ պատմություն, որ Սաթյան ազգանունը կրող կոմպոզիտորներից յուրաքանչյուրը տարիների ընթացքում կերտել և շարունակում է կերտել հայ երաժշտական արվեստում: Եվ պատահական չէ, որ այսօրվա հաղորդման թեմայի պատասխանատվությունն իր վրա է վերցնելու բարձրակարգ և բազմաժանր կոմպոզիտոր Արամ Սաթյանը, արվեստագետ, որի անչափ ազդեցիկ, խորը, մեղեդային ու արդիական ստեղծագործությունները, որոնք ծնվել են հոգուց, սրտից, վայելում են մեծ ժողովրդականություն, արտացոլում են ժամանակի ոգին, ունկնդրի մոտ առաջացնում են հույզեր, և վստահաբար կարելի է ասել, որ այդ երաժշտության ներքո սերունդներ են ապրել, սիրահարվել, դաստիարակվել:

Զրույց կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի հետ:

Back to top button