Սփյուռքի ձայնը

Թուրքական երաժշտությունը` հայկական տաքսիներում. հայ կոմպոզիտորի դիտարկումները․ «Սփյուռքի ձայնը»

Այսօր հայրենասիրական, ազգային ու հայեցի երգերը պետք է շատ հնչեն, ասում է ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, տնտեսագետ Էդվին Գևորգյանը: «Օրեր առաջ երևանյան տաքսիներից մեկով երթևեկում էի, մեքենայում հնչում էր թուրքական երաժշտություն: Վարորդին ասացի, թե ինչո՞ւ է այդ ալիքը միացրել, ասաց` երաժշտություն է էլի»,- պատմում է։ Կոմպոզիտորի խնդրանքով ալիքը փոխում է, բայց մի քանի րոպե հետո նաև այս ալիքով է հնչում թուրքական երաժշտություն։

2000-ականներին ՌԴ տեղափոխված Էդվին Գևորգյանը Հայաստանում է «Թող գա քեզ լույսն Աստծո» երգի տեսահոլովակ նկարահանման համար։ «Երգը գրվել է 1991 թվականին, ազգային հեռուստատեսությամբ հնչել է առաջին նախագահի ընտրությունների օրը: Նկարահանվել էր տեսահոլովակ, որը մենք՝ ես և Զառա Տոնիկյանը, որը նույնպես նկարահանվել էր տեսահոլովակում, տարանք ազգային հեռուստատեսություն: Այն մի քանի անգամ ցուցադրելուց հետո՝ անհետացավ: Տարիներ անցան և այսօր այդ երգը լսելով՝ հասկացա, որ ժամանակն է այն կրկին ներկայացնելու»,- ասում է Էդվին Գևորգյանը:

Նա բազմաթիվ հետաքրքիր երգեր ունի, դրանք կատարում են հայ հայտնի երգիչները, իսկ գործիքավորումն ու երաժշտական ձևավորումներն արել են իրենց գործի գիտակները: «Իմ երգերը շատերն են լսել թե Ռուսաստանում հայտնի, թե Հայաստանում ճանաչում ունեցող երաժիշտներ: Ես գիտեմ իմ գործերի գինը, դրանք համաշխարհային շատ գործերին չեն զիջում»,- ասում է զրուցակիցս:

Էդվին Գևորգյանը տնտեսագետ է, ունի սեփական բիզնես ու աշխատում է նաև «Առնո Բաբաջանյան» ֆոնդում: Կարևորում է աշխարհում հայ մեծերի գործերը պրոպագանդելը, ինչը, սակայն, ըստ նրա, չի արվում։ Կարծում է, որ եթե ժամանակին հանդիպեր Առնո Բաբաջանյանին, ապա նա ևս կհավաներ իր գործերն ու հետաքրքիր, մեղեդային երաժշտությունը: Հետաքրքիր մանրամասներ հաղորդման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button