Հայագիտակ

Երևանին ջուր՝ որպես նվեր. 17-րդ դարի քաղաքի առատաձեռն Խոջա Գրիգորը․ «Հայագիտակ»

17-րդ դարում Երևանցի Գրիգորի գործերը Լեհաց կամ Իլխաց երկրում լավ էին առաջ գնում։ Նա առևտրով էր զբաղվում ու դրանով էլ մեծ հարստություն կուտակում։

Շատ չանցած Գրիգորը ստանում է «Խոջա» պատվանունը (խոջաները հայ առևտրա-բուրժուական խավի ներկայացուցիչներն էին XVI — XVII դարերում)։

Վերադառնալով Երևան` Խոջա Գրիգոր Մոծակենցի Երևանցին որոշում է իր վաստակն ու կարողությունները ծառայեցնել հայրենի քաղաքին ու ժողովրդին։

Նա Ղրխբուլաղից (քառասուն աղբյուրի ջուր) ջրատարով քաղաքին ջուր է բերում, կառուցում Կարմիր կամուրջը, վերանորոգում Երևանի մի քանի եկեղեցիներ, արտագրել տալիս արժեքավոր ձեռագրեր։

Մերօրյա բառապաշարով` Խոջա Գրիգորը դառնում է Երևանի քաղաքապետը, իր քրտինքով ձեռք է բերում բարի անուն և իրենից հետո թողնում վառ հիշատակ։

Երևանի ոչ այնքան վաղ անցյալի արդեն մոռացված մարդկանց ու իրադարձությունների մասին լսե՛ք «Հայագիտակ»-ի այս թողարկմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button