Արմատներ

Աշուղ Սազայի. Նոր Բայազետի պաշտելի աշուղը․ «Արմատներ»

1860-ական թվականների կեսերին արդեն անվանի աշուղ Սազային շրջելիս է լինում Ջավախքում և հենց այդտեղ էլ տեղի է ունենում ժամանակի հայ աշուղական մտքի 2 երևելիների ճակատագրական հանդիպումը:

Նրանք գրեթե հասակակից էին, և հանդիպումը վերածվում է մեծ ընկերության: Իհարկե ժամանակը չար խաղ է խաղում, արդյունքում ժողովրդի մեջ տարածվում է մի պատմություն, ըստ որի իբրև թե Ջիվանին թունավորել է Սազայուն և վերջինս զրկվել է իր փառահեղ, իր բացառիկ ձայնից, քանի որ դարձյալ ըստ այս զրույցի, Ջիվանին առանձնապես ձայնեղ չի եղել և նախանձից վնասել է գրչակից ընկերոջը, որի հետ գրեթե պատանի տարիքից անցել է աշուղի թափառ կյանքի տատասկոտ ուղին:

Հետագայում 1884թ.–ին Սազային մի նամակ-բանաստեղծություն է ուղղում Ջիվանուն, որի բնօրինակը, ձեռագիրը պահվում է Չարենցի անվան գր. թանգարանում, Ջիվանու որդու՝ աշուղագետ Գարեգին Լևոնյանի պահոցում։

Յուրաքանչյուր գավառ, բացի իրեն հատուկ ավանդական երգերից, պարերից, հեքիաթներից ու ավանդազրույցներից, տեղական գեղջուկ ասացողներից, երգող-պատմողներից, բացի պարբերաբար այցելող թափառական աշուղներից, ուներ իր այսպես ասած մեծ աշուղը, որի հանդեպ տածած սերն ու ակնածանքը պաշտամունքի էր հասնում:

Նոր բայազետցիների պաշտելի աշուղը Սազային էր՝ Աղաջան Փարոյանը, կամ ինչպես ժողովրդի մեջ ընդունված է եղել ասել՝ Փարոյի Աղաջանը:

Ցուցադրել ավելի
Back to top button