Հայկական հարց

Ռուսական իշխանությունները շահագրգռված չէին Արևմտահայաստան հայերի վերադարձով․ «Հայկական հարց»

Մինչև Մեծ եղեռնը Կարինի կամ Էրզրումի նահանգում Աբդուլ Համիդի օրոք հայերի մեծ ջարդեր են կազմակերպվում` մասնավորապես 1895 թվականի աշնանը։

Օսմանյան կառավարությունը Մայիսյան բարենորոգումների ծրագիրն իրականացնելու փոխարեն հայությանը կոտորելու հրահանգներ էր ուղարկում գավառներ։ Նույն թվականի հոկտեմբերին երկու ալիքով սպանում և բռնի իսլամացնում են Կարինի նահանգի հայերից շատերին։

Կոտորածներն ուղեկցվում էին ավերով ու թալանով։ Այս ամենը բերում էր ժողովրդագրական տեղաշարժերի։ Արդեն ցեղասպանության տարիներին, երբ ռուսական բանակը կարճ ժամանակով գրավում է այդ տարածքները, Կարինի նահանգից փրկված հայերի խմբեր վերադառնում են իրենց բնակավայրեր։

Քանի որ Ռուսական կայսրությունն արևմտահայության վերադարձի մեջ անկախության կամ ինքնավարության պահանջի վտանգ էր տեսնում, հիմնականում խանգարում էր հայության վերաբնակեցմանը։

Թեմային է անդրադառնում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 20-րդ։

Back to top button