Խճանկար

Մահճակալն ու նախաճաշը. գյուղական զբոսաշրջության աքսեսուարները․ «Խճանկար»

Եթե գյուղում ունես տուն, տանը մի հարմար սենյակ՝ իր հարմարավետ մահճակալով, ու մի քանի աման ավելի նախաճաշ կարող ես պատրաստել, ուրեմն գյուղական զբոսաշրջությամբ զբաղվելը հենց քեզ համար է։

Գյուղական զբոսաշրջության նպատակը գյուղի կոլորիտը, պատկերը, դրա կյանքի առավելությունները, չօգտագործվող հնարավորությունները ներկայացնելն է բոլոր նրանց, ովքեր հիմնականում քաղաքների մարդիկ են։ Սա նաեւ լավ հնարավորություն է գյուղացուն հավելյալ եկամուտ վաստակելու համար։

Սկզբունքն այսպիսին է. գյուղացին տրամադրում է մահճակալ եւ նախաճաշ, մնացածը՝ հաճախորդի հոգալու կարիքն է։

Սա շատ լավ ճանապարհ է գյուղացուն իր հողին մոտ պահելու համար։ Գյուղական զբոսաշրջության այս ձևի և Հայաստանում դրա զարգացման ու հեռանկարների մասին լսեք «Հայ գյուղ սոցիալական ձեռնարկատիրության» հիմնադիր Ստելլա Սարուխանյանի զրույցը՝ «Խճանկար»-ում։

Back to top button