ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախը․ Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որն իր թեկնածությունն է առաջադրել 2022թ․-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, Թվիթերի իր էջում հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

«Լիովին համաձայն եմ Բեռնար Անրի Լևիի հետ․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-գրել է Իդալգոն՝ հրապարակելով Le Point-ում ֆրանսիացի փիլիսոփայի համանուն հոդվածը, որում ասում է, որ «մեր երկիրը պետք է համարձակություն գտնի՝ աջակցելու հարձակման ենթարկված փոքրամասնությանը»։

Նա քաղաքական և բարոյական հրամայական է համարում ԼՂ հարցում Հայաստանին սատարելը։

Back to top button