Ծովահայեր

Հայկական ֆիլմը՝ «Ծովն է կանչում» միջազգային կինոփառատոնի դափնեկիր․ «Ծովահայեր»

2021-ի սեպտեմբերի 21-24 ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ «Ծովն է կանչում» խորագրով ծովային և արկածային ֆիլմերի 18-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի առաջին անգամ, կինոփառատոնին մասնակցում էր Հայաստանը:

Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի նախագահ, նավապետ Կարեն Բալայանը և «Zoom Production» ընկերության հիմնադիր Հովհաննես Հակոբյանը ներկայացրել էին «ԿԻԼԻԿԻԱ. ԱՐԱՐՈՒՄ» ֆիլմը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողության միջոցառումներից մեկն արդեն 200 տարի թանգարան դարձած «Սառցահատ» նավի սրահում կազմակերպված ցուցահանդեսն էր:

Ցուցահանդեսը, ի զարմանս մասնակիցների, ծով չունեցող երկրի՝ Հայաստանի, ծովագնացության ավանդույթների և նավաշինարարության մասին պատմող, «Կիլիկիա» նավի արարման ու արկածային ճանապարհորդության մասին էր: Կազմակերպվեց նաև «Կիլիկիա. արարում» ֆիլմի դիտումը, ինչն առաձնանում էր իր 25 տարվա փաստավավերագրական տեսագրություններով և միջնադարյան պատկերավոր դրվագների ներկայացմամբ:

Փառատոնին ներկայացված 67 ֆիլմից հայկական ֆիկմը միակն էր, որ ներկայացված էր ծով չունեցող երկրից, սակայն Կարեն Բալայանի և Հովհաննես Հակոբյանի ներկայացրած «ԿԻԼԻԿԻԱ. ԱՐԱՐՈՒՄ» ֆիլմը ճանաչվեց լավագույնը՝ «Նավաշինարարների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Առանց բյուջեի փաստավավերագրական արժեքավոր ֆիլմ ստեղծելու, փառատոնային օրերի և նոր ծրագրերի մասին «Ծովահայեր»-ի տաղավարում պատմում են Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբի նախագահ, նավապետ Կարեն Բալայանը և «Zoom Production» ընկերության հիմնադիր Հովհաննես Հակոբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button