Վերնատուն

Պահանջարկ ստեղծողն ու առաջարկողը մենք ենք․ «Վերնատուն»

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունն այս տարի նշում է իր գործունեության 5 տարին։ Կազմակերպության երիտասարդ անդամները ազատական մտածողությամբ անհատներ են, որոնք հիմնականում կամավոր սկզբունքով իրականացնում են խորհրդատվական, հետազոտական, թարգմանական աշխատանքներ՝ քաղաքական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։

Երիտասարդները նպատակ ունեն ակտիվացնել և զարգացնել հանրային հետազոտական–վերլուծական միտքը։ «Մենք ելնում ենք լուսավորականության շրջանի գաղափարներից, լուսավորություն, որը ելքն է անչափահասությունից, սա բանականության, ռացիոնալ ճանապարհն է։ Մեր կազմակերպության կարգախոսը՝ «Համարձակվիր մտածել», մտածել՝ անհնարին թվացող գաղափարներ և ծրագրեր», – ասում է կազմակերպության գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button