Հատվող եթեր

Ցուցասրահ, որտեղ առաջին քայլերն են անում ապագա տաղանդները․ «Հատվող եթեր»

«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ոչ միայն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, այլև մեր մայրաքաղաքի մշակութային հարստություններից է: Ցուցասրահում պարբերաբար կազմակերպվող երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսներն անչափ ոգևորող են ու ոգեշնչող:

Երկար տարիներ գեղարվեստի ակադեմիան ունեցել է այսպիսի ցուցասրահի անհրաժեշտություն, որտեղ կցուցադրվեին ոչ միայն նշանավոր նկարիչների, այլև ինստիտուտի ուսանողների ստեղծագործությունները: Եվ ահա, 2001 թվականի մայիսի 1-ին ցանկությունը դառնում է իրականություն, բացվում է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի մտահղացմամբ և Բոյաջյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:

Արվեստով լի միջավայր է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը, որի գոյությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական և մանկավարժական կյանքը դարձավ առավել լիարժեք ու բովանդակալից։

Զրույց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button