ԿարևորՔաղաքական

Մեր դաշնակիցները պետք է տեղյակ լինեն մեր մոտեցումներին․ փորձագետը` Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկման  հարցերի լայն շրջանակ ունեն՝ Սիրայի ու Լիբիայի խնդիրներից մինչև Աֆղանստան ու Արցախ, հարցերից շատերի վերաբերյալ  Մոսկվան ու Անկարան  տարբեր կարծիքներ ունեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը, նկատել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում  հատկապես թեժ է Սիրիայի թեման, և այն քննարկելու կարիքն ակնհայտ է։ Սոչիի քննարկումները լինելու են հանրային քննարկումների գործնական շարունակությունը՝ կարծում է փորձագետը։

Չի բացառվում նաև որոշումների կամ համաձայնությունների ձեռք բերումը  Հարավային Կովկասի, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի վերաբերյալ։

Միքայելյանը կարծում է, որ Էրդողանի՝  նախօրեին ակնարկած հնարավոր կարևոր որոշումները վերաբերում են  հենց  տարածաշրջանում Թուրքիայի ներկայությանը։  Ըստ փորձագետի՝  այս հարցը պետք է լինի հայկական դիվանագիտության օրակարգի առանցքում։

«Պետք է մեր ամբողջ գործիքակազմը կիրառենք, մեր դաշնակիցները պետք է տեղյակ լինեն մեր մոտեցումներին։ Եթե մեր օրակարգը չունենանք, եթե ինքներս մեր շահը չձևակերպենք, ապա, առավել մեծ է հավանականությունը, որ որոշումներն առանց մեզ կընդունվեն»,-ասում է «Կովկաս» ինստիտուտի փորձագետը։ 

Back to top button