Վերնատուն

Երգչախմբի հետ աշխատանքը՝ «շնչառությունների արվեստ»․ «Վերնատուն»

Հոկտեմբերի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ու նաև Գերմանիայից հրավիրված երաժիշտների կատարմամբ։

«Երգչախմբի հետ աշխատանքը բացարձակապես շնչառությունների արվեստ է։ Եթե դու չունես երգչախմբային արվեստ՝ այդ միասնությունը քո երաժշտության մեջ, ուրեմն դու չունես ազգային երաժշտություն։

Երգչախմբային երաժշտությունը շատ պահանջկոտ արվեստ է»․ – ասում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Անդրադառնալով առաջիկա համերգին, մաեստրոն ասում է․ «Ուղղակի ցանկությամբ Բախ երգել չի կարելի։ Բախ երգելու համար հատուկ դպրոց պետք է անցնել և ամբողջ կյանքը նվիրել նրան։ գերմանացի կատարողների մաներայնությունը շատ բարձր է»։

Back to top button