Հաջողության նոտա

Բովանդակությունը գերադասել ձևից․ Սեդրակ Մամուլյանի «Հաջողության նոտան»

Սեդրակ Մամուլյանն իրեն երջանիկ մարդ է համարում, երբեք չի հուսահատվում, նույնիսկ ամենաբարդ պահերին: Նա չի հանձնվում և կարողանում է միշտ գնալ առաջ ու հաղթահարել արգելքները: Հայ ընտանիքի մոդելն, ըստ նրա, պետք է լինի Հայկ Նահապետի կոնվենցիայով. hայ ընտանիքը պետք է լինի բազմանդամ՝ բաղկացած 3 սերնդից:

Սեդրակ Մամուլյանը կարծում է, որ ազգային խոհանոցը միայն քաղցը հագեցնելու միջոց չէ, այն նաեւ մեր մշակույթի անքակտելի մասն է: Խոհարար դառնալը պատահական է ստացվել, սակայն հիշում է, թե ինչպես էր երեխա ժամանակ տատիկի հետ երկանքով փոխինդ աղում: Այդ փոխինդի յուրահատուկ բույրը մինչեւ հիմա հիշում է:

Ցուցադրել ավելի
Back to top button