Մասնագիտություն

Բանկը 21-րդ դարում. բանկային գործի մասնագետից պահանջվում է․․․ ․ «Մասնագիտություն»

Երբևէ մտածել եք, որ բանկը ֆրանսերեն նշանակում է նստարան։ Առաջին դրամային գործարքները կատարվել են նստարանների վրա, դրանից էլ առաջացել է բանկ բառը։ Սա ֆինանսական այս ինստիտուտի ստեղծման պատմություններից մեկն է, սակայն ժամանակակից տնտեսությունն անհնար է պատկերացնել առանց բանկերի։

Կարող ենք սիրել, կամ չսիրել բանկը, բայց այն օբյեկտիվ անհրաժեշտություն է ժամանակակից աշխարհում։ Ավելին` նորարարությունների մեր դարաշրջանում, երբ կյանքը տեղափոխվում է թվային տիրույթ, փոխվում է նաև բանկային գործի աշխատանքային ձևն ու մեթոդը: Ընտրելով բանկային գործը, կարող եք համոզված լինել, որ առանց աշխատանքի չեք մնա:

Բայց և պետք է հասկանաք, թե ձեր հուսալի ու բարեկեցիկ ապագան ապահովող այս մասնագիտությունն ինչպիսի մեծ և ժամանակի հետ համաքայլ լինելու պատասխանատվություն է պահանջում: Բանկային գործի հմուտ մասնագետից պահանջվում է ուշադրություն, հավասարակշռություն, կարգապահություն, պարկեշտություն, նա պետք է ունենա լավ հիշողություն, վերլուծական միտք, ճիշտ լուծումներ գտնելու կարողություն, թիմում աշխատելու և միշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու կարողություն:

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Մարդոյանի հետ:

Back to top button