ԿարևորՀասարակություն

Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը

Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է նաև Արագյուղ բնակավայրում, որտեղ վերակառուցվում է ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, սակայն երկար տարիներ անտերության մատնված մշակույթի կենտրոնի շենքը:

Աշխատանքներն իրականացվում են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:

Համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարի հետ մարզպետը շրջել է մշակույթի կենտրոնի տարածքում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Շենքի ներքին հարդարման աշխատանքները գրեթե ավարտված են, այս պահին բարեկարգվում է բակային հատվածը:

Արդեն այս տարի արագյուղցիները կունենան նորագույն լուծումներով նոր շունչ ստացած ժամանակակից կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:

Back to top button