ԿարևորՀասարակություն

Կամո և Լիռա Ավագումյանները 100.000.000 դրամ են նվիրաբել Զինվորի Տանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեությանը ծանոթանալուց հետո Կամո և Լիռա Ավագումյանները որոշել են, որ իրենց ընտանիքն էլ պետք է մասնակից լինի հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված տղաների վերականգնողական ծրագրերին:

Ավագումյաններն իրենց ընտանիքի հիմնադրած «Լիռա-Ա» բարեգործական հիմնադրամի միջոցով այցելության հենց հաջորդ օրը կատարել են նվիրաբերություն:

«Այստեղ զինվորների բուժման պայմանները կարելի է համեմատել աշխարհի լավագույն բուժհաստատությունների և անգամ բարձրակարգ հյուրանոցների հետ», — նշել է Կամո Ավագումյանը:

 Տիկին Լիռան հուզված պատմել է, որ իրենց ընտանիքը ևս տեսել է պատերազմի արհավիրքները:

Ավագումյանների որդին ծնվել է Արցախում՝ առաջին պատերազմի ժամանակ, ռումբերի պայթյունների ներքո:

Այնպես որ, իրենք շատ լավ են պատկերացնում պատերազմն ու դրա հետևանքները և փորձում հնարավորինը աջակցել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված մեր տղաներին:

Ցուցադրել ավելի
Back to top button