ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button