ԿարևորՀասարակություն

44 օր՝ 7 րոպեում․ պատերազմի հիմնական դրվագները

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը սկսվեց  44-օրյա պատերազմը։   Սեպտեմբերի 27-ի առավոտյան դեռևս չէինք կասկածում, որ ռազմական գործողություններն այդքան երկար  են ձգվելու  ու այդքան ծանր ընթացք են ունենալու։ 

Շուրջ մեկուկես ամիս ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, թիրախավորել էր Արցախի բնակավայրերը՝ սահմանի ողջ երկայնքով, մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։

Պատերազմի 44 օրերի ընթացքում 3 անգամ ռազմական գործողությունները դադարեցնելու փորձ արվեց, բայց անարդյունք։

Հումանիտար հրադադարի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները խախտվեցին Ադրբեջանի կողմից։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ զոհվեց 3781 զինծառայող ու քաղաքացիական անձ։ Այսօրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Պատերազմի 44 օրերի ընթացքում հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։

Սեպտեմբերի 27-ից՝ նոյեմբերի 10․ պատերազմի 44 օրերի քրոնիկոնը հիմնական դրվագներով։

Back to top button